Քովիդի դեմ պատվաստված անձանց շրջանում խաղարկում են բնակարան

Ռուսաստանը կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվածների շրջանում սկսել է կազմակերպել խրախուսական մրցույթներ: Այժմ, օրինակ, պատվաստվածների համար անցակցնում է «Պատվաստանյութը, քո առողջության բանալին է մրցույթը»:

Անվճար պատվաստում գրիպի դեմ․ ովքեր առաջնահերթ պետք է պատվաստվեն

Դրան հնարավորություն ունեն մասնակցելու 18 տարեկանից բարձր պատվաստված քաղաքացիները, որոնք ստացել են պատվաստանյութի առաջին դեղաչափը կամ էլ երկրորդը, սակայն հոկտեմբերի 25-31-ը:

Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:

«Նոյեմբերի 3-ին կանցկացվի հերթական խաղարկությունը, կխաղարկվի բնակարան: Մրցույթին 18 տարեկանից բարձր պատվաստված երկու անձինք կստանան մեկ սենյականոց բնակարան հենց մայրաքաղաքում»,- ասված է հայտարարության մեջ:

Թարմացված․ Ի՞նչ է հայտնի Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների մասին | Ampop.amԽաղարկությունը եթեր կհեռարձակվի «Մոսկվա 24» հեռուստաալիքի ուղիղ եթերով:

«Պատվաստանյութը, քո առողջության բանալին է» մրցույթին կարող են մասնակցել բացառապես ՌԴ քաղաքացիները, որոնք ունեն Մոսկվայի պարտադիր բժշկական ապահովագրություն: yerevan.am | Ինչո՞ւ պատվաստվել «Քովիդ 19»-ի դեմ. մանրամասնում են ոլորտի առաջատար մասնագետներըՄրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ստանալ քովիդի առաջին դեղաչափը կամ երկրորդը նոյեմբերի 18-ից մինչև 21-ը: Անձը մրցույթին մասնակցելու հայտը կարող է ներկայացնել հենց պատվաստվելու ընթացքում:

Բնակարանները խաղարկվելու են մինչև նոյեմբերի 24-ը:

blogtime.am