Նոր մանրամասներ․ Երեկ մահացած տղայի մայրը ուսուցչուհի է, հայրը՝ տաքսու վարորդ, նախօրեին էլ ծննդյան օրն է եղել․ ինչ են պատմում ծողները

Երեկ Դավիթաշենի կամրջից իրեն ցած նետած 16-ամյա տղան դպրոցական էր: Պիտի գնար մաթեմատիկայի պարապմունքի, բայց չի գնացել: Դասերն ավարտելուց հետո դպրոցից դուրս է եկել, որից ընդամենը ժամեր անց նրա մահվան լուրն է տարածվել:

Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը՝ նշելով՝ ականատեսների վկայությամբ՝ տղան ինքն իրեն է նետել եւ եղել է միայնակ:Акция Празднуйте свой День рождения с Лентой Лента на Обводном канале наб. Обводного канала, д. 118, к. 7. - 30 марта 2021 г.

Ըստ Թադևոսյանի՝ 16-ամյա տղան Դավիթաշենում է ապրել: Նախօրեին էլ ծննդյան օրն է եղել:

«Ծնողների, հարազատների հետ տարեդարձն է նշել, ամեն ինչ նորմալ է եղել: Տղան նորմալ ընտանիքի երեխա է եղել, մայրը ուսուցչուհի է, հայրը՝ տաքսու վարորդ: Մահացածն ունի նաեւ իրենից փոքր մեկ եղբայր: Տղայի մոտ գրություն կամ հուշող որեւէ բան չի հայտնաբերվել, գտել են միայն անձնական հեռախոսը, որտեղ եւս որեւէ կասկածելի բան չի հայտնաբերվել»,- ասաց Թադևոսյանը՝ հավելելով, որ իրավապահների հետ զրույցում ծնողները նշել են՝ կասկած անգամ չունեն, թե ինչի հետեւանք կարող էր լինել նման քայլը:

Վարդան Թադևոսյանը նաև հայտնեց, որ տղան եղել է ինքնամփոփ ու քչախոս, հիմնականում զբաղվել է իր դասերով և հեռախոսով: