Ռոբերտ Քոչարյանին եմ վստահում մեր հայրենիքի պաշտպանությունն ու երկրի արագընթաց զարգացումը. Առուշ Առուշանյան

Առուշ Առուշանյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, Առուշանյանը կալանավայրից նոր հայտարարություն է տարածել:
«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ընդգրկված լինելով «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում` այսօր մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել։Առուշ Առուշանյանն ազատ է արձակվել. նա հրաժարվել է ցուցմունք տալ - 07.07.2021, Sputnik Արմենիա

Նման որոշում եմ կայացրել այն պարզ պատճառով, որ ոչ միայն ինձ չեմ տեսնում օրենսդիրում, այլև ցանկանում եմ լինել ձեր կողքին, ձեզ հետ միասին շարունակել շենացնել մեր սիրելի Գորիս համայնքը, ուզում եմ ապրել ու արարել իմ հարազատ քաղաքում, ամբողջ ներուժս ներդնել հանուն մեր համայնքի բարգավաճման ու իմ սիրելի գորիսեցիների բարօրության։

Այս փուլում իմ հիմնական առաքելությունը մեր սիրելի Գորիս համայնքի շարունակական զարգացումն ու առաջընթացն ապահովելն է։

Ուզում եմ վստահեցնել, որ առաջիկա տարիներին աշխատելու եմ առավել ջանասիրությամբ ու եռանդով, որ ձեզնից յուրաքանչյուրը, ով իր վստահության քվեն տվել է հօգուտ մեր դաշինքի համոզվի, որ մեր գործն արդար է, որ մեր նպատակներն ազնիվ են ու հեռուն գնացող։

Ես եղել և մշտապես մնալու եմ ժողովրդիս կողքին։Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ազատ չի արձակվի. դատարանը մերժեց միջնորդությունը - 13.10.2021, Sputnik Արմենիա

Միաժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ ես շարունակում եմ սատարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, քանզի նրան եմ վստահում մեր հայրենիքի պաշտպանությունն ու երկրի արագընթաց զարգացումը։Առուշանյանը շատ շուտով լինելու է ազատության մեջ․ «Առուշ Առուշանյան» դաշինք

Աստված բոլորիս պահապան»,-ասված է Առուշանյանի տարածած հայտարարությունում:

zham.am