Հшյ шզգը կորոշի, թե երբ է ուղեգրում Նիկոլ Փшշինյшնին шմենшէլիտшր հոգեբուժшկшն կլինիկшներից մեկը` հետшզոտմшն․ Մшրինш Խшչшտրյшն

Մարինա Խաչատրյանը գրում է․

«Հարգելի հայրենակիցներ, լրագրողներ,

Տեղեկացնում եմ, որ հարցում եմ հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության հոգեբուժական մի շարք կլինիկաներ` խնդրելով տրամադրել հոգեկան հիվանդությունների կապակցությամբ հետազոտությունների ու բուժման կուրսի տևողությունն ու արժեքը։Հայ ազգը կորոշի, թե երբ է ուղեգրում Նիկոլ Փաշինյանին ամենաէլիտար հոգեբուժական կլինիկաներից մեկը` հետազոտման․ Մարինա Խաչատրյան
Հարցման մեջ նշել եմ կոնկրետ կլինիկական ախտանիշներ, որոնք իմ գնահատմամբ առկա են Հայաստանի վարչապետի աթոռը բռնազավթած և իրեն գլխավոր գերագույն հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանի մոտ։Հայ ազգը կորոշի, թե երբ է ուղեգրում Նիկոլ Փաշ...

Այդ կլինիկական ախտանիշներն են.

— հետապնդման զառանցանք` օտարերկրյա գործակալների և դավադիր ուժերի տեսքով
— տեսիլքներ` սևազգեստ մարդկանց տեսքով
— քնկոտություն
— ստելու մոլուցք
— աղքատների աչքի առաջ անհագ ուտելու և նկարահանվելու մոլուցք
— գումարներ մսխելու մոլուցք
— շրջափակման մոլուցք
— ցույցեր անելու մոլուցք
— անհատականության դիսոցիատիվ խանգարում (անձի երկվություն)` իրեն Մոնթե, Չե Գևարա, Պապ թագավոր, ժողովուրդ, գերագույն գլխավոր հրամանատար ներկայացնելու ձևով

Հարցում եմ հղել Գերմանիայի հոգեբուժական մի շարք կլինիկաներ՝ նշելով ախտանիշներ, որոնք առկա են Նիկոլ Փաշինյանի մոտ. Մարինա Խաչատրյան
— երկբևեռ աֆեկտիվ խանգարում` էյֆորիայի և դիսֆորիայի նոպաների, մարդկանց պատերին տալու, ասֆալտին փռելու, ծնոտը ջարդելու ձևով
— անիմաստ ծիծաղի և զայրույթի նոպաներ
— մարդկանց գլխի ներսը առանց հատուկ հետազոտությունների տեսնելու պնդում (տեսնում է աղքատություն)

— պերսևերացիաներ` բառի, նախադասության, շարժման, գործողության համառ և աննպատակ կրկնություն՝ գիտակցված կամ չգիտակցված
— հատվածական մտածողություն` ֆիլմերը միայն հատվածներով ընկալելու ձևով
— հիշողության կորուստ` սեփական բառերը, պնդումները, քննադատությունները մոռանալու ձևով

— ընկալումների փսիխոսենսոր խանգարումներ` պղծություններ քարոզողին ավանդապաշտ ընտանիքի մայր անվանելու ձևով
— «տարածքային ագնոզիա»` Կովկասի մասին պատկերացումների աղավաղմամբ (թեև սա կարող է լինել պարզապես անգրագիտության նշան)

Հարցման պատասխանը ստանալուն պես այն կհրապարակեմ և հայ ազգը կորոշի, թե երբ է ուղեգրում Նիկոլ Փաշինյանին ամենաէլիտար հոգեբուժական կլինիկաներից մեկը` հետազոտման նպատակով»։

politik.am