ՀՐԱՏԱՊ․ Կամրջից իրեն ցած նետած տղան մաթեմատիկայի պարապմունքի պիտի գնար․ Նախօրեին էլ․․․Ողբերգության մանրամասները

Երեկ Դավիթաշենի կամրջից իրեն ցած նետած 16-ամյա տղան դպրոցական էր: Պիտի գնար մաթեմատիկայի պարապմունքի, բայց չի գնացել: Դասերն ավարտելուց հետո դպրոցից դուրս է եկել, որից ընդամենը ժամեր անց նրա մահվան լուրն է տարածվել:

Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը՝ նշելով՝ ականատեսների վկայությամբ՝ տղան ինքն իրեն է նետել եւ եղել է միայնակ:

Ըստ Թադևոսյանի՝ 16-ամյա տղան Դավիթաշենում է ապրել: Նախօրեին էլ ծննդյան օրն է եղել:Lurer.com | Ինքնասպանություն Երևանում. 23-ամյա երիտասարդ տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետել

«Ծնողների, հարազատների հետ տարեդարձն է նշել, ամեն ինչ նորմալ է եղել: Տղան նորմալ ընտանիքի երեխա է եղել, մայրը ուսուցչուհի է, հայրը՝ տաքսու վարորդ: Մահացածն ունի նաեւ իրենից փոքր մեկ եղբայր: Ողբերգական դեպք Երևանում. Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղա երեխայի դի. ժամանել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական ...Տղայի մոտ գրություն կամ հուշող որեւէ բան չի հայտնաբերվել, գտել են միայն անձնական հեռախոսը, որտեղ եւս որեւէ կասկածելի բան չի հայտնաբերվել»,- ասաց Թադևոսյանը՝ հավելելով, որ իրավապահների հետ զրույցում ծնողները նշել են՝ կասկած անգամ չունեն, թե ինչի հետեւանք կարող էր լինել նման քայլը:Երիտասարդ տղան Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել - 4News.am

Վարդան Թադևոսյանը նաև հայտնեց, որ տղան եղել է ինքնամփոփ ու քչախոս, հիմնականում զբաղվել է իր դասերով և հեռախոսով: