ՀՐԱՏԱՊ․ Ինչու է 3 шդրբեջшնցու ծեծшծ Դիшնшն шպшшկտիվшցրել իր բոլոր պրոֆիլները

Մոսկվայում ՝3 ադրբեջանցու ծեծի ենթարկած Դիանա Մարտիրոսյանից ունենք նոր տեղեկություն ։

“Ընկերներ քիչ առաջ կապվեցի Դիանա Մարտիրոսյանի հետ, պարզվեց Դիանան իմ ընկերներից մեկի հորեղբոր աղջիկն ա։ Երկար խոսեցինք ես ու Դիանան։

Նախ ցանկանում եմ նշել, որ Դիանան ապաակտիվացրել ա իր բոլոր պրոֆիլները, քանի որ չգիտես ոնց բայց դեպքը սկսվել ա լույսի արագությամբ տարածվել Ռուսաստանով, Հայաստանով ու Ադրբեջանով։

Դիանային սկսել են մի ամգամից հազարավոր օգտատերեր գրել` և լավ խոսքեր, և վատ, և դուխ տվող խոսքեր և սպառնալիքներ։

Հիմնական սպառնալիքները գնացել են ադրբեջանցի օգտատերերի կողմից, բայց վստահ եղեք, որ Դիանան թքած ունի էդ սպառնալիքների վրա, պրոֆիլները փակել ա, որ հանգիստ իր պարապմունքներին նայի, ինքը չի սիրում փիար և այլն, ու սոց կայքերից շատ չի օգտվում։

Դիանայի խնդրանքով դեպքի մասին վաղը շատ մանրամասն կգրեմ։ Իլհամ անունով երիտասարդի հայրը դիմել ա ոստիկանություն, Դիանայի եղբայրը` իմ ընկերը իրավաբան է, վստահ եղեք ամեն ինչ լավ կլինի։Դիանան խնդրեց, որ ես իմ էջում գրեմ, որ գոնե հայկական լրատվականները իրեն հանգիստ թողնեն, ինքը չի պատրաստվում որևէ լրատվականի հարցազրույց տալ ու հույսով ա, որ էդ միջադեպը շուտ կմոռացվի կգնա։

Իմ կողմից կարող եմ հավելել, որ փետրվարին Դիանան գալու է Հայաստան, այցելելու է նաև Արցախ, Դիանան 15 տարի չի եղել Հայաստանում, 2008 թվականից ՌԴում սկսել է զբաղվել տարբեր սպորտաձևերով, վերջին տարիներին զբաղվում ա մարտեր առանց կանոնների սպորտաձևով։

Պրոֆեսիոնալ մարզիկ ա ու հայրենասեր Հայուհի, իր բոլոր սպորտային հագուստների վրա առկա է Հայկական եռագույնը։

Ինքը 26 տարեկան է, ոչ թե 23։ Ու իր համար Հայկական եռագույն կրելը ոչ թե հայրենասիրական քայլ ա, այլ պատիվ։ազերիներից 2ի վիճակն էլ գնահատվում ա միջին ծանրության, մեկինը դե գիտեք քիթ ու դիմածնոտային խնդիր ա, մյուսինը կողոսկրի ու ոնց որ թե նաև ականջի կոտրվածք։Sami Hayrapetyan - YouTube

Ըստ ընկերոջս գործը կփակվի կամ ինքնապաշտպանության հոդվածով կամ արժանապատվության։ Ամեն դեպքում Դիանային լուրջ բան չի սպառնում։ ՌԴի մեծահարուստներից մեկը կապվել ա Դիանայի եղբոր հետ, ու վստահեցրե, որ բոլոր ծախսերը վերցնում ա իր վրա, սկսած հնարավոր գրավից վերջացրած դրանց բարոյական փոխհատուցման գումարը։

Էսքանը…”Իր ֆեյեսբուքյան էջում հայտնել է Սամի Հայրապետյանը ։