Ում հետևում է թաքնվում Գնթունիկի Կարենը, և ով է իրականում նրան աջակցում

Նոյեմբերին և դեկտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրություններն այն աստիճան հետաքրքրություն են առաջացրել, որ ընտրապայքարի մեջ է նետվել նաև եկեղեցին։ Հայ առաքելական եկեղեցու հավատացյալները կուսակցություն են ստեղծել, գրանցվել պետռեգիստրում և անգամ որոշում են կայացրել Ապարանում սատարել գործող համայնքապետ Կարեն Եղիազարյանին՝ Գնթունիկի Կարենին, ով որոշել է ընտրություններին մասնակցել «Եղիազարյան» դաշինքով։ Կուսակցությունը կոչվում է «Քրիստոնյա Հայաստան»։ Կուսակցությունը հիմնադրվել և գրանցվել է այս ամռանը՝ հունիսի 2-ին։ Կուսակցություն գրանցելու նպատակն է՝

Հայաստանում քրիստոնեությունը նորից վերահռչակել  որպես պետական կրոն։
Ընդունել Քրիստոնյա Հայաստանի Պետության Սահմանադրություն։

Կուսակցության նախագահը Հրաչյա դպիր Ներսիսյանն է։ Նրանց շարքերում է նաև Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Ղազար քահանա Պետրոսյանը, որին հաճախ կարելի է տեսնել Փաստաբանների պալատի նախկին նախագահ, Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանի հետ։ Նա հաճախ է հանդես գալիս հակաիշխանական կոչերով, հայտարարություններով։ Ծնունդով Ապարանից է, բարեկամական կապեր ունի և Կարեն Եղիազարյանի, և վեհափառի հետ։

Կուսակցության հիմնադիրները «լիահույս են, որ հավատացյալ մարդկանց ներգրավումը պետականաշինության գործին իր բարի պտուղներն ու արդյունքներն է տալու»։

Ողջ օրվա ընթացքում մենք այդպես էլ չկարողացանք խոսել ոչ կուսակցության հիմնադրի, ոչ Տեր Ղազար քահանա Պետրոսյանի հետ։ Կուսակցությունը որևէ կոնտակտային տվյալ չունի։

Թե ինչի էր պետք Կարեն Եղիազարյանին հանդես գալ այս նորաստեղծ և կասկածելի կուսակցության հետ դաշինքով, պատճառը շատ պարզ է։ Իրականում այս ընտրություններին Եղիազարյանին սատարում է «Պատիվ ունեմ»-ը, մասնավորապես Վանեցյանը։ Նրան աջակցում է նաև Քոչարյանը։ Անձինք, որոնց հանդեպ ապարանցիները շատ բացասաբար են տրամադրված, մեծ հակակրանք կա նրանց նկատմամբ։ Եվ եթե Կարեն Եղիազարյանը բացահայտ հանդես գար «Պատիվ ունեմ»-ի կամ «Հայաստան» դաշինքի ցուցակով կամ հայտարարեր, որ նրանք են իրեն աջակցում, Վանեցյանն է իրեն աջակցում, ապա դժվար թե որևէ ապարանցի նրան ձայն տար՝ բացառությամբ Աղվան Գառնիկիչի, որն էլ, ցավոք, կալանավորված է։Ապարանի քաղաքապետը՝ սեւ ցուցակում

Այն, որ հենց այդ ուժերն են սատարում Կարեն Եղիազարյանին, ակնհայտ է դառնում նաև այդ դաշինքի ավագանու ցուցակից։ Դաշինքի ավագանու ցուցակում ընդգրկված են մարդիկ, ովքեր ՀՅԴ-ական են կամ Քոչարյանի մոլի աջակիցներ են։

Օրինակ՝ ավագանու ցանկից Ռազմիկ Բարսեղյանը, որը Հարթավան համայնքից է։ Վերջինիս ֆեյսբուքյան էջից միայն պարզ է դառնում, որ նա «Հայաստան» դաշինքի աջակից է (տե՛ս նկարում), բայց Ապարանի ընտրություններում առաջադրվել է որպես անկուսակցական։
Ավագանու մեկ այլ թեկնածու՝ Քուչակ գյուղից Հայկազ Թադևոսյանը, ևս երդվյալ ՀՅԴ-ական է, Քոչարյանի ֆանատ, սակայն կրկին առաջադրվել է որպես անկուսակցական։

«Եղիազարյան» դաշինքով  գրանցված ավագանու թեկնածուների մնացած մասն էլ առաջադրվել են «Քրիստոնյա Հայաստան» կուսակցության ցուցակով, սակայն մեզ պատմեցին, որ նրանք դրանից առանձնապես տեղյակ էլ չեն, անգամ չեն լսել կուսակցության գոյության մասին։ Ապարանի քաղաքապետ է դարձել «Գնթունիք» ընկերության հիմնադիրը — Երկիր ՄեդիաԱմբողջ գործընթացը ձևական բնույթ է կրում։ Իսկ իրականում այդ թեկնածուները համայնքապետարանի ներքին օղակների աշխատակիցներ են՝ գրադարանավարուհի, մանկապարտեզի դաստիարակ, ընդհուպ մաքրուհի։

Ի դեպ, ուշագրավ է, որ Կարեն Եղիազարյանը որոշել է իր քարոզարշավը կառուցել ստի վրա։ Համացանցում հոլովակներ են տարածվում, որտեղ  ներկայացվում է, թե նրա պաշտոնավարման ժամանակ ինչ աշխատանքներ են կատարվել, և կատարված այդ ամբողջ աշխատանքը ներկայացվում է բացառապես որպես համայնքապետի անձնական միջոցներով արված աշխատանք։ Դրվագներ Ապարանի կարկառունների կյանքից - 1 Նոյեմբերի 2019 - 4rd.amՆկատենք, սակայն, որ այդ բոլոր նորոգման, ասֆալտապատման այլ աշխատանքները կատարվել են համայնքի, սուբվենցիոն ծրագրերով։ Սակայն համայնքապետը փորձում է  դա վերագրել իրեն։

Եղիազարյանն այս գործելաոճը որդեգրել էր նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ սատարում էր «Պատիվ ունեմ» դաշինքին։ Այդ ժամանակ Ապարանի Նիգավան համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Արտաշես Գալստյանը գյուղացիներին ներկայացրել էր, թե գյուղում քաշված ջրագիծն ու հոսանքի կայանները Արթուր Վանեցյանի և Կարեն Եղիազարյանի անձնական  ջանքերով են արվել։ Մինչդեռ այդ աշխատանքները արվել  էին Արագածոտնի մարզպետարանի և պետբյուջեի հաշվին։