Ապրիլյան և Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, հերոս մայորին մեղադրանք է առաջադրվել․ նրան սպառնում է 4-8 տարվա ազատազրկում․ ահազանգ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարբեր ձևաչափով ու «տրամաչափով» ճնշումների և քրեական հետապնդումների են ենթարկվում հերոսներ ու հրամանատարներ, ովքեր աչքի են ընկել ըմբոստությամբ ու իրենց մարտական հետագծով։

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ այդպիսի մի պատմության մեջ էլ հայտնվել է Ապրիլյան և Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից մայոր Արամո Եգանյանը։

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ այդպիսի մի պատմության մեջ էլ հայտնվել է Ապրիլյան և Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից մայոր Արամո Եգանյանը։

Մայոր Եգանյանը թույլ է տվել նրան լքել զորամասը՝ արագ վերադառնալու պայմանով։ Ավելի քան 2 ժամ անց շարքային Շահբազյանը ծառայության վայր է վերադարձել միայն մի քանի զանգից հետո։

Շարքային զինծառայողը զորամաս է վերադարձել ոչ սթափ վիճակով․ նա ագրեսիվ պահվածք է ցուցաբերել և հերթապահի հետ վիճաբանության մեջ մտել, անգամ փորձել հարվածել նրան։

Գործը հասել է քաշքշուկի, երբ նրանց ձայները լսելով, դուրս է եկել մայոր Եգանյանը։ Նա փորձել է կանոնակարգել իրավիճակն ու հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, սակայն շարքային Շահբազյանը շարունակել է ագրեսիվ պահվածք դրսևորել։Այս անգամ զինծառայողը հարձակվել է արդեն մայորի վրա ու փորձել է նրան հարվածել։ Ինքնապաշտպանվելու և սպայի պատիվը պահելու համար՝ մայոր Եգանյանը հարվածել է է Շահբազյանին՝ պատճառելով նրան թեթև մարմնական վնասվածք, որի վերաբերյալ կա դատաբժշկական եզրակացություն։

Մասնավորապես, եզրակացությունում նշվել է, որ որևէ առողջական խնդիր Շահբազյանը չունի, իսկ վնասվածքը գնահատվել է թեթև։

Այս դեպքի առնչությամբ էլ հարուցվել է քրգործ և ուղարկվել դատարան։ Դատական առաջին նիստի օրը դեռ որոշված չէ․․․

Հատկանշական է, որ անտեսվել է շարքային զինծառայողի կողմից կանոնակարգը խախտելու փաստը և այն, որ ըստ էության, կադրային սպան՝ մայորի ուսադիրներով, 3 անգամ փորձել է պայմանագրայինին ցույց տալ իր տեղը, իսկ վերջինս հարձակվել և փորձել է հարվածել․․․

Զավեշտալին և նաև ողբերգությունն այն է, որ վերոհիշյալ դեպքից անմիջապես հետո, Աշոտ Շահբազյանը տեղափոխվել է բանակի հատուկ նշանակության զորքեր և անհոգ ծառայում է․․․

newspress.am