Դավթաշենի կամրջի տակ տղա երեխայի դի է հայտնաբերվել

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. տղան ու աղջիկը տան բակում հայտնաբերել են իրենց մոր կախված դին. նա թողել էր երկտող | Arm Version

Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ՝  անանցանելի վայրում, հայտնաբերել են 15-17 տարեկան տղայի դի:

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության  Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանը և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը: Ողբերգական դեպք՝ Երևանում.միջին տարիքի տղամարդն ականատեսների ներկայությամբ Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել.լուսանկար

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտաի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի  հրամանատարի  տեղակալ  Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ:

Նույն գումարտակի  3-րդ վաշտի պարեկներ Ալիկ Հովհաննիսյանն ու Վարազդատ Աթանայանը սահմանազատել են տարածքը: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Չոբանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող խումբն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի  աշխատակիցները:Երևանում մահվան ելքով խոշոր ավտովթարի կասկածյալ Range Rover-ի վարորդը ներկայացել է ոստիկանություն-Առաջին.am

Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ՝  անանցանելի վայրում, հայտնաբերել են 15-17 տարեկան տղայի դի ու հիմա  փրկարարները ճոպաններ են բերում, որպեսզի կարողանան պատգարակով դին մոտեցնել դի տեղափոխող ավտոմեքենային: Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի