ՇՏԱՊ. Թշնամին Կարմիր շուկայի ուղղությամբ անկանոն կրակ է բացել. ՊԲ խոսնակ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին՝ օրվա երկրորդ կեսին, ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ թշնամու բանակի առաջատար ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ՊԲ մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը։ԿԱՐՄԻՐ ՇՈՒԿԱ՝ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԳՅՈՒՂ

«Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան»,֊ նշել է Ս. Սարումյանը։

Նա հավելել է, որ դեպքի մասին տեղեկացրել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։