Նիկոլ Փաշինյանը ասել էր՝ «Եթե իմ որդին ապրի այն գիտակցումով, որով ապրում է Արթուր Բաղդասարյանի որդին` ես ինքնասպան կլինեմ…Ուշագրավ գրառում

«Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը գրում է՝

Փաշինյանը նոր նշանակումներ է արել - Ազատ Ձայն ԼրատվականԽոշոր հաշվով Նիկոլ Փաշինյանին հարցնելու շատ բան չկա` բոլոր հարցերը կամ հնչել են կամ կհնչեն հանրության տարբեր շերտերի ու ապագայում` պատկան մարմինների կողմից։ Բայց ես մի անձնական հարց ունեմ, գուցե հռետորական, գուցե` ոչ։

Ժամանակին Նիկոլ Փաշինյանը մի բան էր ասել, որը թևավոր խոսք էր դառել։ Ասել էր. «Եթե իմ որդին ապրի այն գիտակցումով, որով ապրում է Արթուր Բաղդասարյանի որդին` ես ինքնասպան կլինեմ»։Այ սենց ժպիտով էլ հաղթելու ենք, չկասկածեք». Մարիամ Փաշինյան

Սրանք ահավոր ողբերգական ու ավերիչ էներգիայով խոսքեր են, որովհետև դատավճիռ են ոչ թե մարդու, այլ նրա զավակի համար։ Ոչ մի զավակ` այդ թվում Արթուր Բաղդասարյանի կամ Նիկոլ Փաշինյանի զավակը արժանի չէ իր ծնողի արաքների համար նման նվաստացուցիչ դատավճռի։

Բայց քանի որ բումերանգը, որպես «տրանսպորտ», աշխատում է ոչ միայն արդար, այլև անարդար բաների համար` ուզում եմ հարցնել. հիմա հասկացա՞վ թե ո՞նց է մարդկային հոգեբանությունը ինքն իր համար արդարացումներ գտնում, նորմալիզացնում աննորմալը, որպեսզի ինքնասպան չլինի։Աշոտ Փաշինյանը քույրերի հետ երեկոյան զբոսանքի էր դուրս եկել

Հասկացա՞վ, ի վերջո, թե ինչպե՞ս Արթուր Բաղդասարյանը գտավ հարյուր փաստարկ` ինքնասպանություն չգործելու համար։Մարդկային հոգեբանությունը էդպիսի բան է` Արթուր Բաղդասարյանն էլ ի սկզբանե վատ մարդ չի եղել։

Եվ, որպես վերջաբան, այս գրառումը Նիկոլ Փաշինյանի երեխաների մասին չէ` թող հնարավորին չափ երջանիկ լինեն նրանք։ Այլ նրա մասին, որ բոլորն էլ հարցուփորձ անելով են դարձել քաղաքական… եկեք ասենք «թոշակառու»։ Եվ նրանցից որևէ մեկը ինքնասպան չի եղել, որովհետև մարդը երբեմն ահավոր կենդանի է։

barevblog.com