Մեռնում ենք արդեն. «Շտապօգնության» վարորդների բողոքի ակցիան (video)

Շտապօգնության ծառայության 6-րդ ենթակայանի մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում։
Վարորդները բողոքում են իրենց աշխատանքային գրաֆիկից և աշխատավարձի չափից։ Ասում են, թե մեկ վարորդն օրական 30-40 կանչ է սպասարկում։

Մեկը լինի մեզ փրկի, 24 ժամ աշխատում ենք, մեռնում ենք արդեն. «Շտապօգնության» վարորդների բողոքի ակցիան - YouTube

Վարորդները պահանջում են հանդիպել քաղաքապետարանի ներկայացուցիչներից որևէ մեկի հետ, մասնավորապես՝ քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։

Այլ ենթակայանի մեքենաների վարորդները ևս ցանկություն են հայտնել միանալու ակցիա իրականացնող վարորդներին։Արտակարգ դեպք Լոռու մարզում. 60-ամյա կինը անհայտ հանգամանքներում հայտնվել է Փամբակ գետում. օպերատիվորեն ժամանած Վանաձորի փրկարարները ...

«24 ժամ աշխատելուց հետո հաջորդ առավոտյան մտածում ենք, թե ուրիշ որտեղ աշխատենք, որպեսզի կարողանանք տուն պահել։ Ինչու մեզ պետք է նորմալ չվարձատրեն, որ այլ աշխատանքի մասին չմտածենք։ Ամբողջ աշխարհում էսքան էժան աշխատավարձ չկա», — ասաց վարորդներից մեկը։4-5 տարի առաջ 1000 դրամով աշխատավարձերը բարձրացրել են. «Շտապօգնության» վարորդների բողոքի ակցիան - YouTube

Վարորդները, սակայն, պնդեցին, որ չնայած նրան, որ այս պահին ակցիա են իրականացնում, բայց եթե շատ հրատապ կանչ լինի, կգնան սպասարկելու։

hayeli.am