Վերջերս Արցախում գտնված զոհված տղերքից մեկի ծոցագրպանում գտել էին նամակ, բացառիկ նամակ․․․ չհուզվելը անհնար է

Վերջերս Արցախի Հադրութ քաղաքում գտնված զոհված տղերքից մեկի ծոցագրպանում գտել էին նամակ, որտեղ գրված էր այն, ինչ-որ պատահել էր իրենց խմբի հետ, թե ոնց էին ընկել շրջափակման մեջ ու մնացել առաց հրամանատարի։

Նամակում գրված էր հետևյալը՝

 

առաջին նամակ

«Ես հիմա իմ ընկերների հետ գտնվում եմ Հադրութում, մեզ տեղափոխել են Ջեբրայիլից, սկզբում մեր հետ կար հրամանատար, ու մոտավոր 10 ռազմական ոստիկան, սկզբում, երբ եկանք Հադրութ, մերոնք քաղաքը հետ էին վերցրել արդեն, բայց ամեն րոպե սպասում ենք հարձակման, մեզ հույս են տալիս, որ ամեն ինչ լավ կլինի, էսօր լսեցինք, որ ղարաբաղի նախագահը հրամայել ա, որ սպեցնազը

գա միանա մեզ, հուսանք կգան։ Եղանակը շատ ցուրտ ա, ուտելիքը քիչ, չգիտեմ ուղարկում եք թե չէ, բայց մեզ նորմալ բաներ չեն հասնում։ Արդեն գիշեր ա, ռազմական ոստիկանության տղերքից 2ը մնացին, մնացածը գնացին երբ սկսվեց հրետանակոծությունը, առավոտյան երբ զարթնեցինք տեսանք, որ մեր հրամանատարը չկա, ու ոչ էլ 2 ռազմական ոստիկանը»
երկրորդ նամակ

«Չգիտեմ Հոկտեմբերի քանիսն ա, ոնց որ թե 24ը անցել ա, անընդհատ լսում ենք, որ շուտով պատերազմը կավարտվի, նորմալ կապ չունենք ոչ էլ ինտերետ, բայց մեկ մեկ որ կպնում ենք ինչ-որ կապի, նայում ենք, որ տարբեր հանդիպումներ են լինում, չգիտեմ, հույսով սպասում ենք, որ պատերազմը շուտ կավարտվի, մեր մոտ արդեն զոհեր ու վիրավորներ կան, չգիտեմ, ինձ թվում ա, որ մենք հայտնվել ենք շրջափակման մեջ, քանի որ մեզ ոչ ղարաբաղի սպեցնակը եկավ փրկելու, ոչ

էլ այլ ուժեր, մնացել ենք 11 հոգով, տղերքով հիշել ենք Մի Վախեցիր ֆիլմը, մեզ զգում ենք կինոյի հերոսներ, ջուրը քիչ ա, ուտելիքը գրեթե վերջանում ա, հրետանակոծությունը չի դադարում, անընդհատ լսում ենք դռոնների դժժժժժ ձենը։ Բոլորիս մոտ համարյա զրո վիճակ ա, նստած պատրոններն ենք հաշվում ու նռնակները, դեռ սպասում ենք, որ կարողա մեր հետ կապի դուրս գան»
Երրորդ նամակ

«Եթե անկեղծ ասեմ, էլ հույս չունեմ, որ մեր հետևից կգան, ստեղ տղերքով արդեն մտածում ենք, որ եթե էսքան ժամանակ չեն եկել, ուրեմն դժվար էլ գան, նահանջի ճանապարհ ենք մտածում, բայց ոչ կոնկրետ գիտենք քաղաքի որ մասում ենք, ոչ էլ գիտենք մեր թիկունքում թշնամին ա թե մերոնք, չգիտենք, Հադրութում կրակոցները քչացել են, բայց դեռ ոչ հայերի ենք տեսնում, ոչ էլ ռուսների։ Տղերքից երկուսը էսօր մահացան, վիրավոր էին։ Ծանր վիրավոր էին։ Մարմինները թողեցինք էդ տան մեջ ու թղթի վրա գրեցինք ով ով էր ու որտեղից։ Գուցե գտնեն հետո։

Մարմինները պառկեցրել ենք կռավաթի վրա, ձեռքերը խաչել, խունկ էլ ենք վառել, աղոթել էլ ենք։ Դրանից առաջ ես շատ էի մահեր տեսել, բայց իմ ձեռքերի մեջ դեռ ոչ մեկ չէր մահացել։ Չգիտենք ինչ անենք։ Մի քանի տներից զակատ արած բաներ ենք գտել, էդ ենք ուտում, ջուր չունենք, բախտներս բերել ա, որ որոշ տների սառնարաններում դեռ մնացել էին ջրեր կամ սոկեր։ Մնացել ենք 9 հոգի, 5 օր առաջ հաշվեցինք մեր մոտի եղած չեղածը, հասկանանք, որ եթե ազերիները մեզ գտնեն ամենաշատը 1 ժամ կարող ենք կռվել, հետո ամեն ինչ կվերջանա, դե հո զենքերի դեմ պոլի փեդերով դուրս չենք գալու։ Ոչ մի տեսակ կապի միջոց չունենք, տներից մեկում հեռախոս ենք գտել բայց հայկական ոչ մի օպերատոր չի բերում։ Նստած փրկության պլան ենք գրում, որ էս գիշեր դուրս գանք 9 հոգով, չգիտենք էլ կարանք գնանք Ստեփանակերտ, թե էդ էլ են գրավել, որոշել ենք փորձել դեպի Իրան։ Տղերքից մեկը եղել ա էդ կողմերը, ասում ա, որ հասնենք իրան Արաքս գետը անցնենք արդեն Իրանի տարածքում կլինենք կօգնեն մեզ երևի չգիտեմ։ Սիրում եմ բոլորիդ, կհանդիպենք։»