Վերցնենք գործիքներ եւ գնանք, մասնակցենք սահմաններին որոշակի ինժեներական աշխատանքների. Անդրանիկ Քոչարյան

Այս տարվա 9 ամիսների ընթացքում ոստիկանությունում աշխատանքի է ընդունվել 1020 անձ, իսկ 2020-ին՝ 565-ը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ հավելելով, որ իրենց դիմումների հիման վրա վերականգնվել է 202 անձ:Անդրանիկ Գրիգորի Քոչարյան – Deputat

«Ոստիկանությունում ծառայությունից ազատվել է 1098 անձ: Այսինքն հավասարակշռությունն այս պահին լիովին պահպանվում է: Դեռ մի բան էլ դրական տարբերություն ունենք»,-ասաց նա:Դավիթ Տոնոյանն ԱԺ էր եկել ձկնորսի համազգեստով․ Անդրանիկ Քոչարյան | Լրագիր

Փոխոստիկանապետը նշեց, որ այսօր՝ ոստիկանության զորքերը ենթարկվում են ոստիկանապետին, Գվարդիայի պետ կապված մոտեցումները տարբեր են լինելու: ՆԳՆ-ի ձեւավորման արդյունքում միգուցե ենթարկայությունը լինի ՆԳ նախարարին կամ փոխնախարարին:

Իր հերթին ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Բնականաբար, Գվարդիայի հետ կապված կարգավորումները ապագայում քննարկվելու են եւ ԱԺ-ում ինքը կստանա իր վերջնական տեքստը:

Առիթ եղավ, որ ասեմ, որ մեր հանձնաժողովի աշխատանքային խմբով եղանք մեր սահմանների արեւելյան հատվածում: Գիտեք, որ սահմանների երկարությունը եւ բովանդակությունը փոխվել են: Ինչո՞ւ Օմարը լավ պահվեց, որովհետև գլխին հրամանատար կար. Անդրանիկ Քոչարյան  (Տեսանյութ) - Այսօր` թարմ լուրեր ՀայաստանիցԶինված ուժերը չեն կարող ամբողջ ծավալով, այդ ծավալի աշխատանքի մեջ եւ ծառայությունը տանի եւ ինժեներական կառույցներում աշխատանք տանի: Ես կարծում եմ՝  մեր հասարակության ինչ-որ շերտեր՝ ուսանողներ եւ այլն, որ ասում են՝ մենք բանակի կողքին ենք, դա լինի առարկայական: Վերցնենք գործիքներ եւ գնանք, մասնակցենք որոշակի ինժեներական աշխատանքների, որպեսզի մեր զինծառայողներն էլ կարողանան իրենց առջեւ դրված մարտական խնդիրների վրա կենտրոնանան»: