Գիտեք, թե քանի քրեական գործով է անցնում ՀՀԿ-ի ու Քոչարյանի նվիրյալ Մասիսի քաղաքապետը, ով կրկին առաջադրվել է ուզում

Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրվելու ցանկություն հայտնած Մասիսի քաղաքապետ, «Պատիվ ունեմ»-ի պատգամավորի թեկնածու, ՀՀԿ-ի ու Քոչարյանի անմնացորդ աջակից Դավիթ Համբարձումյանը, ինչպես հայտնի է, անցնում է մի քանի քրեական գործերով։  Հիշեցնենք, որ Համբարձումյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է։

Առաջին անգամ Մասիսի քաղաքապետին մեղադրանք առաջադրվեց հեղափոխության ժամանակ՝ 2018թ. ապրիլի 22-ին, Էրեբունի վարչական շրջանում մի խումբ անձանց հետ ցուցարարների վրա հարձակվելու և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրելու համար: Մասիսի քաղաքապետի գործը հետ է ուղարկվել լրացուցիչ նախաքննությանԱյդ փաստով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ձերբակալվեց։ Ձերբակալվել էին նաև քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանը, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 36-ամյա Սարգիս Սահակյանը, 22-ամյա Գևորգ Համբարձումյանը, որը Դավիթ Համբարձումյանի եղբայրն է և 30-ամյա Գոռ Խաչատրյանը։

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: Քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս. Սահակյանին, 1995 թ. ծնված Գ. Համբարձումյանին և 1988 թ. ծնված Գ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով։

Ավելի ուշ՝ 2019-ին, քննչական մարմինը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ դադարեցրել էր Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս 3 հոգու նկատմամբ քրեական հետապնդումը մեղադրանքի մի մասով։ Սակայն խուլիգանության դրվագը մնացել էր։  Դա վերաբերում էր 2018-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում տեղի ունեցած միջադեպին։Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կենսագրությունը

Արարատի մարզի մի շարք բնակիչներ ապրիլի 22-ին երթով շարժվել էին դեպի Երևան՝ մասնակցելու ժամը 19-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքին։ Երթն արգելելու համար ժամը 16:00-17:00-ի սահմաններում մի խումբ անձինք՝ առանց հաշվառման համարանիշների ավտոմեքենաներով, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում փակել էին դեպի Երևան տանող ճանապարհը, բռնություն գործադրել երթի մասնակիցների նկատմամբ, կիրառել հրազեն։ 4 անձ ճանաչվել էր տուժող։ Քրեական գործով փաստական տվյալներ էին  ձեռք բերվել՝ տեղի ունեցած միջադեպին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մասնակցության վերաբերյալ, և հունիսի 23-ին նրան մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով։

Ի դեպ, Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը ևս  անցնում է մեկ այլ քրեական գործով։ Նա  առնչվում է շղթայական և կազմակերպված մարմնավաճառության գործի հետ: Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը):

Հիշեցնենք, որ Համբարձումյանը նախօրեին իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրել էր, որ մասնակցելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններին։ «Սույն թվականի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցելու եմ «Դավիթ Համբարձումյան» դաշինքով»,- գրել է Դավիթ Համբարձումյանը։Կեցցե Հայաստանի Հանրապետությունը և կեցցե արդարադատությունը». Մասիսի քաղաքապետ «

Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է ազատամարտիկ Սայեն Հայրապետյանը։

«Պատիվ ունեմի» պատգամավորի թեկնածու Դավիթ Համբարձումյանը, ի դեպ, 2020 թվականի հունիսի 20-ի ընտրություններին ամեն ինչ անում էր, որ ՀՀԿ-ն իր ստեղծած «Պատիվ ունեմ» դաշինքով ձայն հավաքի, սակայն  «Պատիվ ունեմ» դաշինքը չկարողացավ հաղթահարել համապատասխան շեմը և ԱԺ մտավ բացառապես իրավունքի ուժով, այլ ոչ իր հավաքած ձայների շնորհիվ։ Իսկ այժմ հարազատ կուսակցությունը չի առաջադրել նրան։

Ուշագրավ է նաև, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները ՏԻՄ ընտրություններում մասնակցելու հայտ են ներկայացնում ոչ թե իրենց քաղաքական ուժի անունով, այլ  ինչ-որ նոր կուսակցությունով կամ իրենց անուն ազգանունով դաշինքներ ներկայացնելով։