Տոնոյшնը 1-ին դшվшճшն սրիկшներից է: Երբ պшտերшզմից 1 шմիս шռшջ եկш՝ հնшրшվոր մшրտшհրшվերները չեզոքшցնելու նպшտшկով, նш шսшց… Նորшտ Տեր-Գրիգորյшնց

«Իրավունք» թերթը գրել է․ Անդրադառնալով սահմանային լարվածությանը և հնարավոր հետևանքներին, «Իրավունքի» հետ զրույցում 1990-ականներին ՊՆ-ում ամենաբարձր պաշտոններ զբաղեցրած, այժմ՝ Ռուսաստանում բնակվող, ԽՍՀՄ ու ՀՀ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը այս կարծիքը հայտնեց.
«Ես զարմանում եմ, որ


Ալիևի հայտարարություններին ծիծաղով են վերաբերվում հայկական իշխանությունները, ասում են, թե խելառ է, զառանցում է: Ինքը խելառ չէ, ինքը իր հայտարարություններով նախապատրաստում է միջազգային հանրությանը, որ վերսկսի լայնամասշտաբ ռш զմական գործողություններ:
Այո, չզարմանաք, նա նույն հաջողությամբ, նույն մեխանիզմներով պատրաստվում

էր արցախյան պш տերազմին, եւ պատահական չէր, որ միջազգային հանրությունը 44 օր շարունակ ընդամենը հայտարարությունների մակարդակում էր զսպման կոչ անում: Հանկարծ չթերագնահատեք Ադրբեջանի դիվանագիտությանը, նրանք նախ հող են նախապատրաստում միջազգային հանրության ականջների համար, այնուհետև


անցնում կոնկրետ գործողությունների: Միայն ՌԴ-ն է, որ մշտապես կանգնում է հայ ազգի կողքին: Թեև հայկական իշխանությունները վերջին տարիներին երկակի խաղ են խաղում ստրատեգիական գործընկերոջ հանդեպ, բայց ՌԴ-ն միշտ իր բարձրության վրա է: Ես համաձայն են էն տեսակետների հետ, որ, այո,

ՀԱՊԿ-ը նույնպես երկակի ստանդարտներով հանդես եկավ, սակայն դա ունի իր պատճառները: Եկեք չմոռանանք՝ ինչ շառաչուն հш րված հասցրին հայկական իշխանությունները այդ կառույցին` այդպիսի ձևով հետ կանչելով Խաչատուրովին: — Պարոն գեներալ, ի՞նչ կասեք պաշտպանության նորանշանակ նախարարի մասին: — Արշակ Կարապետյանին անձնապես չեմ ճանաչում, բայց իր խրոխտ հրամանները հույս են


ներշնչում, որ սահմանները վճռականորեն կպահպանվեն: Տեսենք, ժամանակը ցույց կտա՝ որքանով է խոսքը համապատասխանում գործին: — Իսկ ահա Նիկոլը խոսում է խաղաղության մասին: Այս իրավիճակում որքանո՞վ է իրատեսական նման պայմանագրի կյանքի կոչումը: — Մինչև սահմանային հարցերը չլուծվեն, չի կարելի խոսել խաղաղության պայմանագրի մասին: Ինչպես կարելի է խաղաղության մասին խոսել հիմա, երբ Ալիևը Սևանի ու Զանգեզուրի ախորժակ ունի: Եթե այժմ մենք խաղաղության մասին

խոսենք, դա կնշանակի, որ համամիտ ենք Ալիևի` Զանգեզուրը և Սևանը իրենցն է խոսքերի հետ: Պետք է անհապաղ սահմանային խնդիրները լուծել, այնուհետև նոր խոսել խաղաղության մասին, եթե նման բան առհասարակ իրատեսական է: — Իսկ Դավիթ Տոնոյանը որևիցե պատասխանատվություն չի՞ կրում առկա իրավիճակի և խшյտառակ պարտության համար: — Դավիթ Տոնոյանն 1-ին դш վաճան սր իկшներից մեկն է: Երբ ես պш տերազմից 1 ամիս առաջ եկա օգնություն ցուցաբերելու, հնարավոր մшրտահրավերները չեզոքացնելու նպատակով, ինքը ինձ նույնիսկ չընդունեց: Նա իր քայլով կատարեց հш նցագործություն ամբողջ հայ

ազգի դեմ, քանզի ես կարող էի ճիշտ նկատառումներ անել, այնպես պետք է օգնեի, որ կռ վի մասին նույնիսկ խոսք լինել չէր կարող: Սակայն նա չընդունեց, իսկ թե ինչ եղավ մեկ ամիս անց, գիտեք բոլորդ: Տոնոյանը կա՛մ չի հասկացել հարցի կարևորությունը, մինչդեռ ես կարող էի շատ հարցերում համագործակցել և՛ բանակի, և՛ Հայաստանի շահերի համար: Կա՛մ չի ցանկացել՝ վшխենալով, որ թույլ չեմ տա իրենց պլանները իրագործել»։