Մեծարգո Պարոն նախագահ, ես դիմում եմ Ձեզ, որպես ձեր զավակ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ եզ ապահով երկիր նվիրելու համար. Անահիտ Մութաֆյան

Դուք մեզ խոստացել եք, որ ամեն ինչ լավ է լինելու, մենք սպասում ենք այդ օրվան». բաց նամակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին

Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բաց նամակ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մեծարգո Պարոն նախագահ, գուցե նամակս շատ հուզական և էմոցիոնալ լինի, գուցե քաղաքական չլինի, սակայն ես դիմում եմ Ձեզ, որպես ձեր զավակ, քանզի դուք իմ հոր հասակակիցն եք, իսկ ես Ձեր դստեր հասակակիցը։

Մի քանի անգամ հանդիպումների ժամանակ շնորհակալություն եմ հայտնել Ձեզ քաղաքս վերականգնելու, ինձ եւ հասակակիցներիս քարաշեն դպրոցներ, քարաշեն տներ պարգևելու համար, ջերմության և լույսի տակ դաս սովորելու հնարավորություն ընձեռնելու համար, որակյալ կրթություն եւ ապահով երկիր նվիրելու համար։

Ես ներողություն եմ խնդրում գյումրեցիների, շիրակցիների կողմից, նրանք անշնորհակալ չեն, պարզապես մոլորված են, ուղղակի թույ նը որը ներարկվել է Ձեր նկատմամբ դեռ չի կորցրել իր ազդեցության ուժը։

Պարոն նախագահ, Ձեր կողքին եմ եղել ապօրինի ձերբ ակալության և կալա նավորման առաջին պահից, ոչ միայն նրա համար, որ շնորհակալ էի ձեզ այլ նրա համար, որ իմ աչքի առջև կո տրվում էր հերոսապատումս, արժեզրկվում բանակս, խարխլ վում պետականությունս։

Կարծես 2018 թվականի օգոստոսից երդում եմ տվել լինել Ձեր զի նվորը, ենթարկվել Ձեր բոլոր հրամաններին, հիմա որպես Ձեր շարքային խնդրում եմ, պայ քարել մինչև վերջ, ինչպես Ձեր զի նվորներն են պայ քարում։ Խնդրում եմ չընկրկել ու չթողնել երկիրս բախտի քմահաճույքին։

Ինչպես ժամանակին մեզ փրկեցիք կո րծանումից ու տարատեսակ հիվանդություններից այնպես էլ այսօր՝ մեր երեխաներին փրկեք այլասերումից, նվիրեք նրանց անվտ անգ ու ապահով երկիր։ Առօրյա շփումս դեռահասների հետ ինձ կո տրում է, ինձ խելագարության հասցնում, մեկը երազում է զի նվոր

դառնալ, որպեսզի ետ բերի իր հոր պահած դիրքը, մյուսը ուզում է վարձու մարդաս պան դառնալ, իսկ երրորդը արցունքն աչքերին պատմում է, որ պիտի երկրից գնա, որովհետև երկրում ապագա չկա, բայց ինքը սիրում է իր երկիրը, ծնողներն են հիասթափվել։ Մեծարգո Պարոն նախագահ, ես ու Ձեր մեծ բանակը պատրաստ ենք կատարել Ձեր յուրաքանչյուր հր աման,

պատրաստ ենք պա յքարել մինչև արյան վերջին կաթիլը, միայն հրամայեք։ Դուք մեզ խոստացել եք, որ ամեն ինչ լավ է լինելու, մենք սպասում ենք այդ օրվան և հիշեք Դուք միայնակ չեք, մենք Ձեզ հետ ենք… Ձեր անդավ աճան զինվոր Անահիտ Մութաֆյան…»։