Իննա Խոջամիրյանը 2 օրվա ընթացքում 2 անգամ վթարի է ենթարկվել․ 2–րդ վթարն ավելի լուրջ է

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը 2 օրվա ընթացքում 2 անգամ վթարի է ենթարկվել։ Եթե առաջինը թեթև էր, երկրորդը բավականին լուրջ վթար է եղել։

Իննան Tert.am Life–ի հետ զրույցում ասաց, որ իր և մյուս վարորդի հետ ամեն բան կարգին է, սակայն մեքենան բավականին վնասվել է։

Առաջին վթարի մասին Իննան Սթորիում պատմել էր՝ նշելով, որ նույնիսկ դա չի ազդել իր բարձր տրամադրության վրա, սակայն երկրորդ վթարի մասին լռել էր, քանի որ բավականին վախեցած էր։

«Բեռնատարի ուժեղ հարվածի հետևանքով երթևեկելի գոտուց դուրս եկա ու բախվեցի երթևեկելի գոտիները բաժանող եզրաքարերին, որից հետո բեռնատարը չհասցնելով արգելակել  իներցիայի ուժով ևս մեկ անգամ հարվածեց մեքենայիս: Չնայած  այս ամենին, փառք Աստծո, վնասվածքներ չունեմ: Փառք Աստծո… բայց անասելի վախեցել եմ, չեմ թաքցնի,– ասաց Իննան, ապա իրավիճակը մեղմելու համար կատակեց,– Ժողովրդական խոսք կա` ասում են՝ ինչ լինում է, ժեշտին լինի»։

 

Թե վարորդներից ով է եղել վթարի մեղավորը, ցույց կտա քննությունը։ Իննան նշեց, որ պարզաբանում է տալիս նաև կոչով ու խնդրանքով` այլևս իր մասին «ցավալի լուրեր» չտարածել: «Ես ողջ եմ»,– ասաց նա, ապա հավելեց, որ դեռ առաջին՝ թեթև վթարի մասին Սթորի անելուց հետո տարբեր լուրեր էին տարածվել ցանցում, թեև ինքը նշել էր, որ այդ վթարը որևէ լուրջ հետևանք չունի։

Դերասանուհին նկատեց, որ ամեն դեպքում սա իր համար նախազգուշացում էր ավելի զգույշ լինելու․ «Չնայած նրան, որ լավ ու ուշադիր վարորդ եմ, ինչպես հայրիկս է ասում (իսկ եթե նա դա ասում է, ուրեմն իրոք այդպես է), սա զգուշացում էր, էլ ավելի ուշադիր լինելու»:

tert.am