Անդրանիկ Մարգարյանն ասում էր՝ Մարգարիտա՛, մի քիչ սպասիր եւ դու կդառնաս քաղաքական գործիչ․ Մարգարիտ Եսայան

«Երկար տարիներ աշխատել եմ Անդրանիկ Մարգարյանի հետ լրագրողական տարիներին և նրա քաղաքական գործունեությունը լուսաբանել եմ։ Նա ինձ համար ոչ ստանդարտ քաղաքական գործիչ էր, քանի որ քաղաքական գործիչներին հակված են բնութագրելու որպես խիստ, լրագրողների հարցերին չպատասխանող։ Նա այդպիսին չէր»,-Պանթեոնում ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը։Փաշինյանը իրեն զգում է համար 1-ը, դա ամենավտանգավորն է». Մարգարիտ Եսայան / Լուրեր / Տեղեկատվական կենտրոն / Հայաստանի Հանրապետական ...
Նրա խոսքով՝ Մարգարյանն իր համար բարի քաղաքական և պետական գործչի կերպար էր։
«Նրա վարչապետության տարիները ՀՀ-ի համար զարգացման տարիներ էին։ Նրա մահվան օրն էր և բոլորս հարգում էինք նրա հիշատակը, եկավ Հրանտ Բագրատյանն և ես նրանից հարցազրույց վերցրեցի։Նա ասաց, որ Անդրանիկ Մարգարյանը քաղաքական դաշտի համար մերան էր»,-նկատեց նա։Yerevan.Today | Մարգարիտ Եսայան
Եսայանը նշեց, որ լրագրողական տարիներին քննադատական նյութեր գրել է, բայց ոչ թե Անդրանիկ Մարգարյան անձի մասին, այլ կառավարության բացթողումների։
Հարցին, թե ինչպիսի ազդեցություն է ունեցել Անդրանիկ Մարգարյանն իր քաղաքական հետագծի վրա, Եսայանը պատասխանեց.«Նա ինձ ասում էր՝ մի քիչ էլ ժամանակ անցնի և դու կդառնաս քաղաքական գործիչ, դեռ շուտ է։ ՀՀԿ-ի դեմքը ես եմ․ Մարգարիտ Եսայան - VNewsԵս այն ժամանակ ամենևին նման ցանկություն չունեի, բայց նա իմ հոգու հետ խաղում էր և ասում՝ Մարգարիտ ջան, մի քիչ էլ սպասիր և դու քաղաքական գործիչ անպայման կդառնաս»։
Մանրամասները՝ տեսանյութում

Դուսյա Ղազարյան