Դադարեցրեք հերոսացնել գերությունից հետ եկած տղերքին. ի՞նչ եք դուք քարոզում ապագա սերնդի մոտ, երբ գովերգում եք գերությունից վերադարձած տղուն

Մի բան եմ ասելու, որ կարա շատերիդ դուրը չգա, բայց պետք ա ասեմ, որովհետև պարտավոր եմ. դադարեցրեք հերոսացնել գերությունից հետ եկած տղերքին։ Իսկ ընդհանրապես լավ կանեք իրենց հանգիստ թողնել։ Ես անուններ չեմ տալիս, ես ընդհանուր եմ ասում։Պատճառները մի քանիսն են, բայց կնշեմ դրանցից առանցքայինները. ի՞նչ եք դուք քարոզում ապագա սերնդի մոտ, երբ գովերգում եք գերությունից վերադարձած տղուն։

Քարոզում եք, որ գերի հանձնված/ընկած լինելը դա հետագայում հայտնի դառնալու լավ ձև՞ ա։ Դուք ի՞նչ եք քարոզում, որ առաջին իսկ կրակոցից զենքը դնելն ու գերի հանձնվելը դա պատվաբեր բա՞ն է։Ես մի բան կասեմ , որ կարա շատերիդ դուրը չգա, բայց պետք ա ասեմ… դադարեցրեք  հերոսացնել գերությունից հետ եկած տղերքին… Պատճառները մի քանիսն են ...

Այո, տղերք կան, որ վիրավոր վիճակում են գերի ընկել, բայց տղերք էլ կան, որ 10-20 հոգով զենքերը դրել ու գերի են հանձնվել։Ես իրանց չեմ դատապարտում, որովհետև ես ինքս չգիտեմ իրանց փոխարեն ոնց կվարվեի, բայց պատերազմի միջով անցած տղերքն ասում են, որ նմաններն ավելի մեծ վնաս են հասցնում մյուս տղերքին, քան թուրքը։Կամ լավ, վաղը մյուս օր էդ տղային կամ կնոջը, որ փողոցում տեսնեն, ի՞նչ են ասելու, ասելու են՝ նայեք, էս էն գերի ընկած տղեն/կինն ա՞։

Դա ձեզ դո՞ւր ա գալու։ Դժվար էդ տղուն դուր գա։Ուրախացեք, Աստծուն շնորհակալություն հայտնեք, ամեն օր եկեղեցում բռերով մոմ վառեք, որ ձեր որդին ողջ հետ ա եկել, բայց դադարեք ցուցադրական միջոցառումներն ու հերոսացնելու գործընթացը էսքան սգավոր ծնողների ֆոնին, որոնց որդիները զոհվել են՝ չենթարկվեով նահանջ հրամանին։Հավատացեք, գերությունից հետ եկած տղերքին ոչ ոք չի մեղադրում գերի ընկնելու մեջ։Ես մի բան կասեմ , որ կարա շատերիդ դուրը չգա, բայց պետք ա ասեմ… դադարեցրեք  հերոսացնել գերությունից հետ եկած տղերքին… Պատճառները մի քանիսն են ...

Հասարակությունը հասկանում ու ընդունում ա։ Եթե դուք էդ ամենն անում եք, որպեսզի հանկարծ ոչ ոք չհամարձակվի հեգնանքով ասել՝ «հա, էս էն գերի ընկած տղեն ա», ապա ասեմ՝ ավելի արագացնում եք էդ պրոցեսը։Ինչի՞ ես սկզբում գրեցի, որ պարտավոր եմ գրել էս թեմայով, որովհետև ես առնվազն 2 տղայի պատմություն գիտեմ, ովքեր վիրավոր վիճակում ինքնասպան են եղել, որ գերի չընկնեն։ Ես տասնյակ տղերքի պատմություններ գիտեմ, ովքեր գնացել են գիտակցված մահվան, բայց չեն նահանջել։ Հիմա դուք համ էս տղերքին եք հերոս համարում, համ գերի ընկածների՞ն։ Տենց ո՞նց ա լինում։

Ձեր ողջ PR ռեսուրսներն ու հարթակներն օգտագործեք սեփական կյանքի գնով հայրենիքը պաշտպանած տղերքի պատմությունները ներկայացնելով, նրանց օրինակը մարդկանց քարոզելով, ոչ թե օրվա մեջ 20 հատ նկար գցեք գերությունից վերադարձած տղու փառաբանման երեկոյից։

Երբ երեկ գրում էի գերիներին հերոսացնելու թեմայով, ես գիտեի, որ արձագանքները միանշանակ չեն լինելու։ Բայց ես դրան էլ էի պատրաստ։ Ճիշտ է, 99%-ը համակարծիք էին հետս ու շատերն էին ցանկացել այդ մասին խոսել, բայց հավես չէին արել ավելորդ նեգատիվ իրենց վրա չկենտրոնացնելու համար։

Բայց կային 1-2 հոգի, ովքեր ցավոտ տարան էս թեման, չնայած ես զերծ էի մնացել որակումներ տալուց։ Մի աղջիկ գրել ա, ասում ա՝ «իմ եղբայրը անհետ կորած ա ու մենք երազում ենք, որ ինքը գերի հանձնված լինի, դու ո՞վ ես, որ վիրավորում ես գերիներին»… Այդպես էլ չհասկացա, թե երբ զսպվածության կոչը դարձավ վիրավորանք։

Մեկ ուրիշն գրել է, որ պատերազմին մասնակցած բոլորն էլ հերոսներ են ու պետք չի առանձնացնել իրանց։ Չէ, պատերազմին մասնակցած ոչ բոլորն են հերոս։ 18 տարեկան զինվորին թողած ու փախած սպան հերոս չի։ Ժամկետայինի անվտանգությունը երաշխավորող դիրքը թողնող ու փախնող մոբը հերոս չի։ Գոսպիտալ պառկելու համար իրեն ոտքից դիտմամբ վիրավորող աֆիցեռը հերոս չի։ Զորքի մեջ խուճապ տարածող պահեստազորայինը հերոս չի։ Վերը թվարկածներս էնքան տղու ճակատագրի հետ են խաղացել իրենց «հերոսությամբ», որ էլ ասելու չէ։

Բավական է թացը չորի հետ խառնեք։ Բավական է զբաղվեք կեղծ բարեպաշտությամբ։ Համարձակություն ու քաջություն ունեցեք վախկոտին վախկոտ ասել, հերոսին՝ հերոս։

Պատերազմին մասնակցած ու մինչև վերջին շունչը կռված մայոր Առուշանյան Դավիթն էլ ա հերոս, պատերազմին մասնակցած ու իր վաշտի ժամկետայիններին մենակ թողած ու փախած հայկ գևորգյա՞նն էլ։

Մինչև վերջ դիրքը պահած ու դիրքում զոհված նորակոչիկն էլ ա հերոս, թալանի համար զինվորագրված աշխարհազորայի՞նն էլ։

Լավ դուք վերջը խիզախություն գտնելո՞ւ եք ձեր մեջ հարգել հերոսներին ու «արժանին մատուցել» վախկոտներին։ Քանի դուք բոլորին նույն հարթության վրա եք դնում, քանի դեռ դուք բոլորին հերոս եք համարում, դուք չեք հարգում հերոսաբար զոհված և ոչ մի տղու։ Դուք նրանց սխրանքի ու մեկ ուրիշի վախկոտության միջև հավասարության նշան եք դնում, ինչը ես չեմ կարա թույլ տամ։

Նեղվում ե՞ք՝ նեղվեք, ճիշտը մեկն ա։

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից