Կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակված նորածին է մահացել

Թբիլիսիի Ցիցիշվլիի անվան մանկական հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսի բրիտանական շատմով վարակված նորածինը։ Տեղեկություն հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։

Ավելի վաղ 5 օրական երեխային ծանր վիճակում հասցրել էին բժշկական կենտրոն։ Բժիշկները նորածնին միացրել էին թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Երեխային բուժում էին գրեթե երեք շաբաթ, բայց փրկել չի հաջողվել։

Թբիլիսիի հիվանդանոցում մինչև մեկ տարեկան ևս երկու երեխա կա, որոնք միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին, երեխաները ծայրահեղ ծանր վիճակում են։