Առուշ Առուշանյանը կալանավորվեց

Առուշ Առուշանյանը կալանավորվեց
Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանը երկու ամսով կալանավորվեց:

Որոշումը քիչ առաջ հրապարակեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով ՀՔԾ քննիչի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետը մեղադրվում է ՀՀ ՔՕ 35-154 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (քվեարկության գաղտնիությունը խախտելը նախապատրաստելը), ՀՀ ՔՕ 38-149 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը, կազմակերպելը կամ օժանդակելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքը օգտագործելով), ՀՀ ՔՕ 38-154 հոդվածով (քվեարկության գաղտնիությունը խախտելը կազմակերպելը կամ օժանդակելը):

Ավելի վաղ հայտնել էինք՝ Գորիս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան