Փր կшրшրների ու բժիշկների օպ երшտիվ գործողության ա րդյունքում 81-шմյш տшտիկին 5-րդ հարկի բնшկшրшնից ш նվտшնգ տեղшփոխեցին հիվшնդшնոց

Այսօր, օգոստոսի 11-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 17 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը հերթական անգամ ապացուցեցին, որ ուրիշի ցավ չկա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում Աջափնյակ վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցի շենքերից մեկի բնակչից, ով խնդրում է, որպեսզի փրկարարները մոտենան իր հայտնած վայր և օգնեն, որպեսզի 5-րդ հարկից 81-ամյա տատիկին տեղափոխեն և մոտեցնեն օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։
Փրկարարներն ու բժիշկները օպերատիվորեն ժամանելով քաղաքացու հայտնած վայր, տատիկին մոտեցնում են շտապօգնության ավտոմեքենային, որից հետո բժիշկները նրան տեղափոխում են հիվանդանոց։