Տшվուշի մшրզում ցլի հшրվшծից 26-ամյա տղшն մ шհաшցել է

Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Սարո Իսկանդարյանի մահվան փաստով, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ըստ կայքի՝ օգոստոսի 7-ին «Իջևան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, որովայնի փակ վնասվածք, հեմատորիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Ս․ Իսկանդարյանն է, ով նույն օրը, ըստ նրա համագյուղացի՝ ականատես-վկա 30-ամյա Խորեն Մալաքյանի, Գանձաքար գյուղին պատկանող «Նովի ուռթ» կոչվող սարամասում վնասվածքը ստացել է ցլի հարվածելու հետևանքով։

Կայքի տեղեկություններով՝ նույն օրը «Իջևան» բժշկական կենտրոնից Ս․ Իսկանդարյանը Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխվելու ճանապարհին՝ շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է։