Երևшնում 51-ամ յա քшղաքшցին բшրձրшհարկ շ ենքից ը նկել է ն կուղшյին հшրկ

օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հարևանությամբ գտնվող Նաիրի Զարյան փողոցի թիվ 74 նոր կառուցվող շենքի հարկերից մեկից քաղաքացին ընկել է շենքի նկուղային հարկ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ԱԻՆ ՓԾ թիվ 17 հրշեջ-փրկարարական ջոկատից, քաղաքացիները վերելակի հորից դուրս են բերել Երևանի բնակիչ, 51-ամյա Գրիգորի Գրիգորյանին, ով «կատատրավմա» ախտոոշմամբ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկաության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:

Փաստի առթիվ տեսուչի կողմից նյութեր են նախապատրաստվում և դրանք փոխանցվելու են հետաքննական բաժանմունք: