Ադրբեջшնցիները շшտ վшտ են իրենց պшհել, սկսել են շվшցնել, գոռգոռшլ, մեքենшյի մեջ կшնшյք և երեխшներ են եղել, շшտ են վшխեցել։

Ադրբեջանական կողմը, երբեմն, դիմում է սադրանքների։ Մասնավորապես կիրակի օրը ճանապարհին, որտեղ 4-5 մ հեռավորության վրա ադրբեջանցիներն են, մեքենայով անցնելիս՝ ադրբեջանցիները շատ վատ են իրենց պահել, սկսել են շվացնել, գոռգոռալ, մեքենայի մեջ կանայք և երեխաներ են եղել, շատ են վախեցել։

Դրա մասին զեկուցել եմ սահմանապահ զորքերին, իրենք էլ ռուս խաղաղապահներին։ Այս մասին Tert․am–ի հետ զրույցում ասաց Ճակատեն համայնքի ղեկավար Արա Հարությունյանը։

Հարությունյանի խոսքով՝ ադրբեջանական ամենամոտ դիրքը գյուղից 650-700 մ է հեռու։ «Դեկտեմբերից սկսեցին արագ կերպով ինժեներական աշխատանքներ կատարել իրենց դիրքերում, հարթեցման տեխնիկա է աշխատել, ինչից հասկացանք, որ ճանապարհ են կառուցում, մեկ ամսվա մեջ ամեն ինչ կազմակերպել են, իսկ մեր ճանապարհը վերանորոգելու համար արդեն 3 ամիս է՝ դիմել են բոլոր պատական մարմիններին, որ վերանորոգեն, դեռ պատասխան կա։ Աստված հեռու, որ պատերազմ, սկսվի այդ ճանապարհը մեզ շատ է պետք գալու։ Սպասում ենք, բայց հնարավոր է գա մի օր, որ էլ չկարողանանք սպասել»։