Խմբшկшյին քնի ժшմ` ԱԺ-ում, հшյրենիք «փրկnղ» «Հայաստան» դшշինքի պшտգшմшվորները քնել էին ԱԺ նիստի ընթшցքում․

8-րդ գումարման ԱԺ-ի առաջին նստաշրջանի 2-րդ օրը խորհրդարանը քննարկում է ԱԺ փոխնախագահների ընտրության հարցը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ նախագահի տեղակալների պաշտոններում առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի թեկնածությունը, իսկ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները՝ Իշխան Սաղաթելյանի։

Եւ մինչև կհնչեր սեփական թիմակիցների բոցաշունչ ելույթները, որոշ անդամներ «Հայաստան» դաշինքի հասցրեցին նաև ննջել։

Դեռ երկրորդ օրն է, ինչ սկսել է ԱԺ նիստերը, արդեն մեր ազգափրկիչները հոգնել են և քնում են նիստերի դահլիճում։

Իհարկե սա ժառանգություն է իրենց քաղաքական կնքահայրերի, ովքեր ոչ միայն ԱԺ դահլիճում էին քնում, այլ նաև Եվրախորհրդարանի տարբեր դահլիճներում, չէին ներկայացնում մեր երկրի առջև ծառացած կարևոր խնդիրները, որովհետև հոգնած էին ՝ քնել կուզեին․․․