Հենց նnր գմփոց եկшվ, ոնց հшսկացա` шնoդшչnւ էր. Վшրդենիuի քшղшքшպետ

Գեղարքունիքի մարզում պայթյունի ձայն է լսվել. հավանաբար, անօդաչու թռչող սարք է խոցվել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը։

«Հենց նոր գմփոց եկավ, օդի մեջ լույս վառվեց։ Թե ինչ էր, չհասկացանք, դեռ չեմ կարողացել ճշտել։ Ոնց հասկացա՝ անօդաչու էր»,- նշեց Վարդենիսի քաղաքապետը։ Հարցին՝ ինչ իրավիճակ է սահմանային հատվածում, Մելքոնյանը պատասխանեց, որ մինչ այժմ հանգիստ է եղել։
«Ես սահմանից 2 ժամ առաջ եմ եկել՝ և՛ Վերին Շորժա, և՛ Ներքին Շորժա։ Կրակոցներ չեն եղել։ Հանգիստ էր»:,- եզրափակեց Մելքոնյանը։

https://armday.am/post/184921?fbclid=IwAR31OhYYFaEcGZmEse3AIqn_vJzAJBkdxsQSDwivRpcFW54kvWySBC5-XAM