Մեքենшն կնոջը վրшերթի է ենթшրկել ռեստորшնային համալիրի մոտ, վերջինիս մшրմինը մի քանի մшսի է բшժանվել

Երեկ՝ հուլիսի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Hyundai մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ նրա մարմինը մի քանի մասի է բաժանվել:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, 1-ին դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի և 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը;

Դեպքի վայր են ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանն ու դատախազի տեղակալ Արթուր Մելիքյանը:

Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սերգեյ Ավագյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սոս Սեդրակյանի, Վաչե Մովսիսյանի և Գուրգեն Գալստյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը:

Տեղում է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: