Uшհմանին զnհվшծ զինծшռшյnղներից մեկը Դшվիթն է , nվ մшuնшկցել էր նաև 44-օրյա պատերազմին․․․

Այս գիշեր ադրբեջանական զինված ուժերի իրականացրած սադրանքին դիմակայելու ընթացքում զոհված զինծառայողներից մեկը Տավուշի մարզի Չինչին գյուղի նախորդ տարվա միակ շրջանավարտ Դավիթ Քոչարյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Բերդի համայնքապետարանում։

Դավիթը մասնակցել էր նաև արցախյան 44-օրյա պատերազմին:

Նշենք, որ մեկ տարի առաջ Sputnik Արմենիան պատմել էր Դավիթի մասին։ Չինչինի դպրոցը նախանցած 2019-ին շրջանավարտ չի ունեցել, 2021-ին ևս չէր ունենալու։ Գյուղացիների համար Դավիթը «ամեն ինչ լավ է լինելու, գյուղն ապագա ունի»-ի խորհրդանիշ է դարձել։

Դավիթի «Վերջին զանգի» առիթով հետաքրքիր անակնկալ էր նրա համար պատրաստել մանկապարտեզի անձնակազմը. նրա տարբեր տարիների, հատկապես մանկության լուսանկարներով շնորհավորական հոլովակ էր պատրաստել։ Եթե համավարակը չլիներ, գյուղում Դավիթի համար «վերջին զանգի» միջոցառում էլ կկազմակերպեր։ Բեմում Դավիթին մենակ չէին թողնի դպրոցի մնացած 39 աշակերտները, բայց դե չստացվեց։