«Ամբnղջ nւժnվ աջшկցել ենք Ադրբեջшնին Ղարաբաղյան պшտերազմի ժամանակ». Թnւրքիայում իշխnղ կուսակցության փnխնախագահ

Թnւրքիայում իշխող «Ազшտություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը, որն այցով գտնվում է Ադրբեջանում, հայտարարել է, որ Արցախյան պատերազմի ժամանակ իրենք ամբողջ ուժով աջակցել են Ադրբեջանին:

«Մենք ամբողջ ուժով աջակցել ենք Ադրբեջանին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ»,-ասել է Քուրթուլմուշը:

Ինչպես հաղորդում է minval.az-ը, թուրք պաշտոնյան ընդգծել է նաև, որ «Ազատություն և զարգացում» ու «Ենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունների միջև հարաբերությունները ևս զարգացել են:

«Հուսով եմ, որ այցն օգտակար կլինի երկու պետությունների և երկու կողմերի հարաբերությունների տեսանկյունից: Վստահ եմ, որ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ջանքերի շնորհիվ այս տարածաշրջանում կայունություն և զարգացում կապահովվի»,-ասել է Քուրթուլմուշը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։