ՌԴ խաղաղապահ nւժերը հետևnւմ են հայ և ադրբեջшնցի զինծшռայողների փոխհրաձգությանը․ հայկական կnղմը վիրավnր nւնի․ Baghramyan 26

Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի և Լաչինում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ ուժերը հետևում են հայ և ադրբեջանցի զինծառայողների փոխհրաձգությանը ։ Այս մասին հայտնում է Baghramyan 26 թելեգրամ ալիքը։
Ըստ տեղեկության ՝ հայկական կողմից մեկ վիրավորի կա։

Ռուս խաղաղապահներն այս պահին չեն մասնակցում այս հակամարտությանը։ Փոխհրաձգությունը սկսվել է Հայաստանի ժամանակով ժամը 14:51-ին։

Ըստ թելեգրամ ալիքի՝ Մարտունիի շրջանում ադրբեջանական կողմը հարձակում է գործել հայ դիրքապահների ուղղությամբ։

Auroranews-ը փորձեց կապ հաստատել ՀՀ ՊՆ-ի հետ, սակայն մինչ այս պահը մեր զանգերն անպատասխան մնացին։