Հակառակորդն առավոտյան կրակ է բացել Արմաշ և Սուրենավան գյուղերի ուղղությամբ. ՊՆ-ն ու համայնքի բնակիչը մանրամասնում են

Հակառակորդն առավոտյան կրակ է բացել Արմաշ և Սուրենավան գյուղերի ուղղությամբ. ՊՆ-ն ու համայնքի բնակիչը մանրամասնում են
Ինչպես քիչ առաջ հայտնեցինք` լրագրող Սյուզի Բադոյանն ահազանգում է, որ առավոտյան 11:30-ի սահմաններում Արարատի մարզի Արմաշ և Սուրենավան գյուղերի ուղղությամբ թշնամին ինտենսիվ կրակ է բացել:

Auroranews-ը կապ հաստատեց Արմաշ գյուղի բնակիչներից մեկի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ առավոտյան կրակոցներ հնչել են, որոնք այս պահին արդեն դադարել են: Կրակոցներն արձակվել են հիմնականում փոքր տրամաչափի զինտեխնիկայից, ըստ բնակչի` ինքնաձիքից:

ՊՆ-ից մեզ հետ զրույցում նշեցին, որ կեսօրին տարածած հայտարարության մեջ նշված է հիշյալ դեպքի մասին: Մասնավորոպես` հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։