ՏԵՍԱՆՅՈՒԹ․․Հրապարակվել են Ստավրոպոլում քրեական հետախուզության վարչության պետի հայազգի տեղակալի սպանության կադրերը

Ստավրոպոլում անհայտ անձը գնդակահարել է ոստիկանության բաժիններից մեկի քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ Ռուսլան Աբովյանին: Այս մասին life.ru-ին տեղեկացրել է իրավապահ մարմիններում իր աղբյուրը:

Դեպքը տեղի է ունեցել նախորդ գիշեր: Սոցցանցերում տեղադրված կադրերը ֆիքսում են սպանության ենթադրյալ պահը:

Դրանք ցույց են տալիս, որ տղամարդը ավտոկայանատեղիում մոտեցել է ոստիկանական մեքենային և կրակել:

Ըստ Life-ի զրուցակցի՝ Աբովյանը ստացել է առնվազն 9 վիրավորում, ինչի հետևանքով հիվանդանոցում մահացել է:

Սպանության կասկածանքով փնտրում են 1977 թվականին ծնված Զաուրբեկ Կ.-ին: Ենթադրաբար, նա դեպքի վայրից փախել է մեքենայով, մեքենան հետագայում լքված են գտել: որոնմանը ներգրավված են բոլոր ուժերը, ներառյալ`ՕՄՈՆ-ը: