Ամիրյան փողոցում կրակոցներ արձակածը իշխանական մեծահարուստի որդի է եղել․ նոր մանրամասներ

Irakanum.am-ի տեղեկություններով՝ Ամիրյան 18 հասցեում քիչ առաջ կրակոցներ են հնչել, կա վիրավոր։
Մեզ հայտնի դարձավ, որ վիրավորված քաղաքացուն կրակոցներ արձակած անձի վարորդը գցել է մեքենայի բեռնախցիկն ու հեռացրել դեպքի վայրից։

Այս պահին դեպքի վայրում իրավապահներն են, բայց տուժողն ու կասկածյալը դեպքի վայրում չեն։

Ի դեպ կրակոցներ արձակած անձի ընկերները գնացել են դեպքի վայր և սննդի կետից ցանկանում են հեռացնել տեսախցիկները։