Այս տղայի վիզը կտ րեցին երեխայի աչքի առաջ. Հայաստանում տեղի ունեցած դաժան ու անմարդկային սպա նության նոր մանրամասները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գյումրու Մուշ թաղամասի շենքերից մեկի դիմաց նախորդ շաբաթ տեղի ունեցած դաժան սպանությունից այդ քաղաքի բնակիչները դեռ ուշքի չեն գալիս։ Ոստիկանները շենքից չեն հեռանում, ոստիկանական մեքենան մի շաբաթ է՝ կանգնած է սպանության կատարելու մեջ կասկածվող անձի մուտքի մոտ։

Հիշեցնենք, որ օրը ցերեկով՝ ժամը 14․00-ի սահմաններում շենքի բակում դաժանորեն կտրել էին 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանի պարանոցը, իսկ մինչ այդ մուտքի մեջ դանակի հարվածներով բազմաթիվ վնասվածքներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին։

Վերջինիս կնոջը՝ Անուշ Սարդարյանին ու հորաքրոջ տղային ևս մարմնական ծանր վնասվածքներ էին հասցրել։ Սպանության մեջ կասկածվում է նրանց հարևանը՝ 34-ամյա Հ․Թամոյանը, որն, ըստ էության, վրեժ է լուծել այն բանի համար, որ Ռաֆիկ Մնացականյանի մեքենայով Երևան ուղևորվելիս՝ սառցակալված ճանապարհների պատճառով տեղի ունեցած ավտովթարից դժբախտ պատահարի զոհ էին դարձել իր եղբայրն ու հայրը։