ՀՀ-ՈՒՄ Պш յթյունի հետևш նքով մшհшցել են երիտшսարդ шմուսիններ

Ոստիկանները դեպքի վայրը սահմանազատել են, իսկ տեղում աշխատում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները։Գյումրիում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են երիտասարդ ամուսիններ: Դեպքի մասով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 110 և 104 մասի հատկանիշներով (Ինքնասպանության հասցնելու ու սպանության հատկանիշներ):Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը` նշելով, որ մահացածների ինքնությունը պարզ է՝ նրանք ամուսիններ են:

«Նախնական տեղեկություններով` տղամարդը զինծառայող է: Այս պահին ընթանում են օպերատիվ քննչական գործողություններ»,-ասաց դատախազը:

Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգը ստացվել է օգոստոսի 7-ին, ժամը 15։40-ի սահմաններում։ Տեղեկացրել են, որ Ալավերդյան 70 տան բակում պայթյուն է տեղի ունեցել: Տարածք են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցներն ու ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը։ Տարածքում հայտնաբերվել են պայթյունի հետքեր։ Այս պահին ոստիկանները դեպքի վայրը սահմանազատել են, իսկ տեղում աշխատում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները։