«Հնարավոր է իմ այցը Երևան». Չավուշօղլու

Հնարավոր է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարն այցելի Անկարա, իսկ ես՝ Երևան»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Взгляд-ը: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ նշել է, որ Ադրբեջանն աջակցում է այդ գործընթացին։

 

«Առանց Ադրբեջանի հետ խորհրդակցությունների՝ մենք չենք կարող արմատական ​​քայլեր ձեռնարկել, սա է մեր նախապայմանը: Մյուս կողմից, պատերազմի ավարտից հետո Թուրքիան դրական ազդակներ է տվել. եթե ​​Հայաստանը հավատարիմ է այն կարծիքին, ինչ մենք, ապա կբացի սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, կսկսվի առևտուրը: Ադրբեջանն արդեն առաջարկել է Հայաստանին համապարփակ խաղաղության պայմանագիր»,- հայտարարել է թուրք պաշտոնյան: