Զորքերն ակտիվորեն առաջ են շարժվում

Ռուսական զորքերը մեծացրել են իրենց հարձակողական հնարավորությունները Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքի ուղղությամբ, հայտնում է РБК-Украина-ն՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբին հղումով։

Նշվում է, որ ռուսները վերախմբավորում են զորքերը՝ դրանք այլ ուղղություններ տեղափոխելու համար. «Հակառակորդը Սլավյանսկի ուղղությամբ ուժեղացրել է խմբավորման հարձակողական հնարավորությունները Արևմտյան ռազմական օկրուգի 20-րդ բանակի առանձին ստորաբաժանումներով»։