Անհետ կnրած զինծшռшյnղը հшյտնшբերվել է․ բժիշկները պшյքшրnւմ են նրա կյшնքի հшմшր

Գլխավոր Լրահոս
Անհետ կnրած զինծшռшյnղը հшյտնшբերվել է․ բժիշկները պшյքшրnւմ են նրա կյшնքի հшմшր
28.07.2021

Անհետ կորած զինծառայողը վիրավոր վիճակում հայտնաբերվել է։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Զինծառայողի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին 24News-ին հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Նա նշեց, որ այս պահին Գեղարքունիքում իրավիճակը կայուն է, կրակոցներ չկան։

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում հայկական կողմն ունի 3 զոհ, 4 վիրավոր՝ այդ թվում անհետ կորած զինծառայողը, որը հայտնաբերվել է։ Զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։

Մանրամասները՝ շուտով տեսանյութում։