Բաքուն գերի է փոխանցել խաղաղապահներին

Ադրբեջանը ռուս խաղաղապահներին է փոխանցել Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովվին` Սուրիկ Մաթևոսյանին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

 

 

Ըստ ադրբեջանական ՊՆ–ի` Մաթևոսյանն այսօր ցերեկը մոլորվել է և անցել Ադրբեջանի սահմանը:

 

Իսկ համայնքի աշխատակազմի քարտուղար Արտակ Բաղդագյուլյանը հայտնել էր, որ ժամը 16։00-16։30-ի սահմաններում ադրբեջանցիներն առևանգել են հովվին, քշել–տարել են նաև նրա հոտը։