Մահացել է փոքրիկ Նելլին։ Աստված հոգիդ լուսավորի ….

Հուլիսին ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը կատարել է Նելլիի երազանքը, ով երազում էր հանդիպել դիմահարդարի հետ։ Նելլին Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքից էր։ 6 ամիսների ընթացքում Նելլին դադարել էր քայլել, իսկ հետո չէր կարողանում մեկ վայրկյան անգամ կանգնել ոտքի վրա։ Երեխան տառապում էր նեյրոբլաստոմիայով (ոսկորների քաղցկեղ), հուլիսի դրությամբ նա անցել էր քիմիոտերապիայի 12 կուրս, սակայն աղջկա առողջական վիճակը, ցավոք, չէր փոխվում։

Գոհար Ավետիսյանը այցելել էր Նելլիին, դիմահարդարել նրան, նվիրել կոսմետիկա, հագուստ իր հեղինակային հագուստի շարքից, կեղծամ եւ շատ այլ նվերներ։

Երեկ հայտնի դարձավ, որ Նելլին մահացել է։ TikTok — յան հայ բլոգերները, ովքեր շբվում էին աղջկա հետ հայտնեցին չարաբաստիկ լուրը։

«Նելլիս, դու հիմա երկնքում ես, հեռու, շատ հեռու։ Երազանքներդ, որով կիսվեցիր ինձ հետ կիսատ մնացին։ Աղոթում էի քեզ համար ամեն գիշեր։ Մոմ վառեցի եկեղեցում քեզ համար, մոմը մարեց։ Հոգիդ լույս դարձավ, հոգուս մեջ մնաց։ Մի տաք անկյունում կպահեմ նրան», — գրել է հայ բլոգեր Աննա Խաչատրյանը և տեսանյութ հրապարակել։