Կյանքս բաժանվել է 2 մասի` <<քեզ հետ>> ու <<առանց քեզ>> և չգիտեմ….. սիրելիի գրառումը Անմահ Մովսեսին

Կյանքս բաժանվել է 2 մասի` <<քեզ հետ>> ու <<առանց քեզ>> և չգիտեմ` ինչպե՞ս է շարունակվելու, սակայն գիտեմ մի բան. ես միշտ քեզ հետ եմ, դու էլ ինձ հետ ես, իմ պահապան հրեշտակն ես, իմ Հպարտությունն ես։

31.12.2021💔՝ սիրելիի գրառումը Անմահ Մովսեսին

Մովսես Արամայիս Թադևոսյանն է 18 ամյա,Սևան քաղաքից։
Մովսեսը զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության Հուլիսի 29-ին 2021թ-ին։ Ծառայում էր Վայքում։ Շատ խելացի և համեստ էր։
Ծննդյան օրը որոշել էր անակնկալ մատուցել սիրելիին՝ մատանի նվիրեր, սակայն չարաբաստիկ փամփուշտը զինծառայկցի կողմից արձակված,կտրեց կյանքի թելը՝ թողնելով անկատար բոլոր երազանքները նրա։
Մովսեսը մահացավ հիվանդանոց տանելու ճանապարհին։💔😔