Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Մանվել Մանուչարյանի եղբայրը` Էմմանուել Մանուչարյանը

Հունվարի 6-ին լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած Մանվել Մանուչարյանի եղբայրը` Էմմանուել Մանուչարյանը: Այս մասին հայտնում են Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում:

 

«Ավետի՜ս

 

 

Այսօր լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած Մանվել Մանուչարյանի եղբայրը` Էմմանուել Մանուչարյանը:

 

Ինչպես Մանվելի նահատակության ցավը միայն իր ընտանիքինը չէ, այլ բոլորինս, այնպես էլ այս ուրախությունն է անանձնական։

 

«Արժանապատվություն եք ուզում՝ զավակ ունեցեք։

 

Կյանք եք ուզում՝ զավակ ունեցեք։

 

Ուզում եք նորմալ երկրում նորմալ ապրել՝ զավակ ունեցեք։

 

Ուզում եք Հայրենիք ունենալ՝ զավակ ունեցեք»,- գրված է էջում։