ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ․ Քիչ առաջ մահացավ ճանաչված և սիրված․․

Մտավորական Վրեժ Սարուխանյանը գրում է․ «Մահացել է Մուշեղ Գալշոյանի կինը՝ Ագնեսա Ղափլանյանը Ագնեսա՛, էս ձուն-ձմեռոցին դու էլ ճամփա ելար ու գնում ես Մուշեղի մոտ։

 

 

 

 

Լա՛վ, բա ի՞նչ ես պատմելու Մուշեղին էս քառասուն տարվա մեր ժողովրդի ապրած ու ավելի շատ չապրածի մասին, ո՞նց ես ասելու, որ Մարութա սարի գլխին ամպերն ավելի շատացան, եկան ու ավելի ծանր կախվեցին Արարատին, երևի Արագածին էլ հասնեն։ Ախր ո՞նց բացատրես Մուշեղին, որ եռագույնը պահել և ճոճում ենք սև ու սպիտակ դրոշներ։

 

 

 

 

Ագնեսա՛, ախր Մուշեղի սիրտը վերքոտ է, ո՞նց պատմես, որ մենք ավելի շատ իրար ենք ատում, քան թշնամուն։ Ոնց կմռնչա, երբ ասես՝ «Դաշտենցի «Ռանչպարների կանչը» և քո «Մարութա սարի ամպերը» գրքերը գրախանութներից մի ժամանակ ծանոթներով էինք մի կերպ ճարում, իսկ հիմա հնավաճառները բազալտե աստիճաններին են դնում ցածր գնով վաճառելու։

 

 

 

Էս ոնց էժանացավ ամեն ինչ։ Էսօր Դավոները ամոթից լռել են, երկիրը Ներսեհներին է, Մամբրե արքան ողբում է այբուբենի վրա, իսկ Թորոսը սուրը ճարահատ դրել է կոկորդին․․․»։

 

 

 

 

Է՜, Ագնեսա՛, էս ինչքա՜ն բան ունես պատմելու Մուշեղին։ Պատմի՛ր, որ ժողովուրդը իրեն կարոտում է, իր ժամանակն է։ Չմոռանա՛ս, Ագնեսա՛ ջան, ամեն ինչ պատմիր՝ դանակը հասել է ոսկորին, դեռ մի բան էլ անցել է