Բոլոր նրանք, ովքեր կհրաժարվեն զենքը վայր դնել, կոչնչացվեն

 

Ղազախստանում ոստիկանության և Ազգային գվարդիայի ջոկատները ուժեղացված պարեկություն են իրականացնում, տեղադրվել են պահակակետեր։

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ զանգվածային անկարգությունների այն մասնակիցները, որոնք չեն կատարի զենքը վայր դնելու պահանջները, կոչնչացվեն, հայտնում է Sputnik Ղազախստանը ՝ հղում անելով ՆԳՆ-ին։

«Զենքը վայր դնելու օրինական պահանջին զինված դիմադրություն ցույց տվողները կոչնչացվեն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ղազախստանում ոստիկանության և Ազգային գվարդիայի ջոկատները ուժեղացված պարեկություն են իրականացնում, տեղադրվել են պահակակետեր, իրավախախտները ձերբակալվում են։