Ծնունդդ շնորհավոր, մեր անմահ հերոս…

Ծնունդդ շնորհավոր, մեր անմահ հերոս…
Ցավի, ափսոսանքի, անհուն վշտի ու անսահման կարոտի ամիսներ, որոնք եկել ու խտացել են հունվարի 6֊ի ծալքերում` բացելով հիշողության կծիկը:
Հունվարի 6ին, մեր ուսանողներից մեկը`՝ հայրենիքին հավերժ զինվորագրված, մահին ու թշնամուն հաղթած Պողոս Մելիքյանը կդառնար 25 տարեկան:
Ավաղ, նրա ճանապարհը ձգվեց դեպի հավերժություն, որ այսուհետ էլ երկնքից հսկի մեր խաղաղությունն ու սահմանները:
Մեր լուսավոր երիտասարդ, դու գնացիր առաջին կանչի հետ, գնացիր վտանգված հայրենիքիդ փրկության համար, գնացիր պատերազմ գնացողի երգը շուրթիդ՝ քեզ հատուկ հանդարտությամբ ու հպարտ կեցվածքով, գնացիր կրտսեր ու ավագ ընկերներիդ հետ։
Սպասում էինք հաղթական վերադարձիդ, որովհետև խոստացել էիր վերադառնալ, խոստացել էիր կիսատ թողած երազանքներդ իրականացնել… Չհասցրիր, քանի որ հայրենիքի նկատմամբ պարտքդ վեր էր ամեն ինչից:
Չհասցրիր ամուսնանալ ու զավակներ ունենալ, սակայն մեր զավակների խաղաղ երկինքը բերեցիր ու հիմա էլ երկնքից ես հսկում մեր ապրելու իրավունքը։:
Հավերժ փառք ու խոնարհում,։
Դու միշտ վառ կմնաս մեր սրտերում և հուշերում։Այդ մենք պիտի փորձենք այնքան ներկա լինել,որքան դու ես ներկա։Մենք ենք որ պարտավոր ենք սովորել քեզանից սիրել ու պ աշտպանել հայրենիքը, այնպես,ինչպես դու սիրեցիր ու պաշտպանեցիր այն։ Այդ մենք պիտի խնդրենք ներել մեր մեղքերը ,որ գոնե մի քիչ արժանի լինենք քո անվանն ու սխրանքին։🙏🙏🙏
Ծնունդդ շնորհավոր, մեր անմահ հերոս։

 

Հղումը