Ցուցարարները գրավել են օդանավակայանը…

Ալմաթիի օդանավակայանը գրավվել է, աշխատակիցների տարհանումն իրականացվում է, հայտնում է «Orda» հեռագրային ալիքը՝ ականատեսներին հղումով։ Միևնույն ժամանակ մի խումբ մարդիկ փորձում են գրոհել Ալմաթիում գտնվող Auezov ROVD-ի շենքը։

«Ոստիկանները կրակում են շենքի տանիքում՝ լուսաձայնային նռնակների կիրառմամբ։ Ոստիկանության շենքը գտնվում է քաղաքի բնակելի թաղամասում, շրջակայքում կան բազմաթիվ բնակելի շենքեր։ Տեղի բնակիչները վախենում են թալանից»,- հայտնում է Sputnik Ղազախստանի թղթակիցը։