21 մարդ սաստիկ ցրտի պատճառով ամբողջ գիշեր օդում կախված է մնացել (լուսանկարներ)

Քսանմեկ մարդ ստիպված է եղել ամբողջ գիշեր անցկացնել օդում՝ հազար ոտնաչափ բարձրության վրա, երբ խցիկը, որում նրանք գտնվում էին, վթարի է ենթարկվել ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Սանդիա Պիկ ճոպանուղու վրա: Այդ մասին գրում է Daily Mail-ը:

 

 

Սարքի աշխատանքը խափանվել է ցրուրտ եղանակի պատճառով: Վերջին ուղևորին հաջողվել է օգնություն ցուցաբերել շաբաթ կեսօրին։

 

Խցիկում մնացածները մարդիկ էին, որոնք ավարտել էին իրենց հերթափոխը Սանդյան լեռների գագաթին գտնվող ռեստորանում, և ցած էին իջնում: