Ռուսաստանից կսկսեն արտաքսել

2022 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանում անօրինական աշխատանքային միգրանտներին ոչ միայն կտուգանեն, այլ նաև կարտաքսեն երկրից։

Այս մասին հայտնում է RIA.RU կայքը։
2022 թվականի հունվարի 1-ից ի հավելումն տուգանքների (մինչև հինգ հազար ռուբլի), Ռուսաստանից արտաքսման և վերադարձի արգելքի հետ կապված միջոցներ կարող են ձեռնարկվել անօրինական աշխատանքի համար օտարերկրացիների նկատմամբ»,- ավելի վաղ հաղորդվել էր ԿԲ կայքում։

Միաժամանակ խախտում կատարած գործատուները կտուգանվեն մինչև 800 հազար ռուբլի յուրաքանչյուր անօրինական աշխատանքային միգրանտի համար։ Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել օտարերկրացիներին, ովքեր Ռուսաստանում աշխատելու համար փաստաթղթեր չունեն, նախապես կապ հաստատեն ներքին գործերի մարմինների հետ։